Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը

Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը
24.04.2015 | 01:01

ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, որի ժամանակ Ցեղասպանության նահատակները հռչակվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով հայոց եկեղեցական ավանդության, Եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման վրա և օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ